Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

«Ապրե՛ս» Նիկոլ, տաղանդավոր կատարող ես, իսկապես արժանի ես Էրդողանի գովասանքին

«Ապրե՛ս» Նիկոլ, տաղանդավոր կատարող ես, իսկապես արժանի ես Էրդողանի գովասանքին
31.05.2025 | 10:22

Ա՜յ հիմա հիշեցի, թե ինչու հանկարծ սկսվեցին հարձակումներ Եկեղեցու և եկեղեցականների դեմ։

Քիչ առաջ հիշեցի Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Փաշազադեի, Ադրբեջանի մեջլիսի անդամներից մի քանիսի ու Ալիևի խոսքերը, որ Հայաստանի Եկեղեցին ռևանշիզմի օջախ է։

Հիմա արդեն պարզ է՝ Նիկոլը խնդիր է դրել քայքայել, կազմալուծել Եկեղեցին, որպեսզի Ալիևը վստահ լինի, որ հայերը այլևս երբեք գլուխ չեն բարձրացնի Ադրբեջանի և Թուրքիայի գերիշխանության դեմ։

«Ապրես» Նիկոլ, տաղանդավոր կատարող ես, իսկապես արժանի ես Էրդողանի գովասանքին:

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2139

Մեկնաբանություններ